Ձմեռային Հայաստան տուր 2025
395 USD
per person
Մեր ամենահայտնի և հուզումնալից ձմեռային 4 օր | 3 գիշեր «Ձմեռային Հայաստան Տուր»-ը Ձեզ հնարավորություն է տալիս հանգրվանել Ծաղկաձորի դահուկային հանգստավայրում՝ ամեն օր ճոպանուղով բարձրանալով ցնցող ձյունածածկ լանջերով դեպի Թեղենիս լեռան գագաթ։ Հաճելի վայրէջքները, մատչելի գները, ճոպանի վերելակների մոտ հերթերի բացակայությունը, սրճարանները երեք վերելակային կայաններում և տեղացիների ջերմ վերաբերմունքը կդարձնեն Ձեր հանգիստը հաճելի և հարմարավետ։ Զարմանահրաշ ավանդական խոհանոցի բացահայտումը, աշխարհահռչակ «Արարատ» կոնյակի համտեսը և գունագեղ հայկական չրերի գնումներն սպասում են Ձեզ այս անմոռանալի ճամփորդության ընթացքում։ Եկեք ընկերների կամ ընտանիքի հետ՝ չեք փոշմանի։ Դրական էներգիան և պայծառ տրամադրությունը երաշխավորված են։
-
Տևողություն4 օր | 3 գիշեր
-
ԺամանումԵրևան
-
ՄեկնումԵրևան
-
Մարդաքանակառնվազն 2 հոգի - $395 յուրաքանչյուր անձի համար
-
Գինը ներառում էբոլոր տրանսֆերները ըստ ծրագրի՝ օդորակիչով մեքենայով կամ միկրոավտոբուսովտեղավորում DBL սենյակում Մարիոթ Ծաղկաձոր հյուրանոցում (3 գիշեր)նախաճաշերանգլիախոս գիդի ծառայություն վերջին օրըամենօրյա տրանսֆեր դեպի Թեղենիս լեռայցելություն «Արարատ» կոնյակի գործարան՝ համտեսովՀայաստանի 1 քարտեզ1 շիշ ջուր օրական մեկ անձի համար (0.5լ)
-
Գինը չի ներառում• ավիատոմս• մուտքի վիզա (եթե պահանջվում է)• ապահովագրություն• բժշկական շտապ օգնության ծախսեր• լանչեր և ընթրիքներ, որոնք ներառված չեն տուրի մեջ• ալկոհոլ• դահուկային տոմսեր• դահուկների և այլ սարքավորումների վարձույթ• սարքավորումների վնասման ապահովագրություն• լրացուցիչ շրջագայություններ, որոնք նշված չեն ծրագրում
4 օր | 3 գիշեր
-
IncludedՁմեռային Հայաստան տուր 2025
1
ՕՐ 1․ ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆՈՒՄ – ԾԱՂԿԱՁՈՐ
Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան։ Հանդիպում Ձեր Ֆենիքս Տուր ներկայացուցչի հետ: Տեղափոխում Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր։ Գեղատեսիլ Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրն ընտանեկան արկած է, և հիանալի վայր է ծանոթանալու դահուկասահքին և բացօթյա հրաշքներով հիանալու համար:
Ծաղկաձորը (հայերեն՝ «Ծաղիկների կիրճ») գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևելյան կողմում (2819 մ), իսկ Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը (1750 մ) գտնվում է Ծաղկաձոր քաղաքի վերևում՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանից և Զվարթնոց միջազգային օդանավակայանից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա։
Ժամանում Ծաղկաձոր։ Ճիշտ է, Ծաղկաձորն առաջարկում է Ձեզ անաղարտ բնության միջավայր, բայց այն ունի նաև պատմական տեսարժան վայրեր, որոնք երբեք չեն դադարում զարմացնել զբոսաշրջիկներին: Այցելեք միջնադարյան Կեչառիս վանք։ Կեչառիսի ճարտարապետական համալիրը քաղաքի կարևորագույն շինությունն է, որը բաղկացած է երեք եկեղեցիներից և երեք մատուռներից, որոնք թվագրվում են 11-րդ դարով: Բաց մի թողեք վանքի շրջակայքում գտնվող գեղատեսիլ խաչքարերը։
Բացի դահուկասահքից, Ծաղկաձորն առաջարկում է բազմաթիվ այլ զվարճանքներ՝ բարեր, սաունաներ, դիսկոտեկներ, ռեստորաններ և էքսկուրսիոն ծրագրեր: Ռեստորաններն ունեն հայկական և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստների հսկայական տեսականի, կենդանի երաժշտություն և բարեհամբույր անձնակազմ։ Այստեղ ամեն ինչ ստեղծված է մեկ նպատակով՝ բավարարել անթերի ճաշակը և գերազանցել հյուրերի սպասելիքները: Գրանցում հյուրանոցում: Գիշերակաց Ծաղկաձորում։
2
ՕՐ 2․ ԾԱՂԿԱՁՈՐ – ԹԵՂԵՆԻՍ – ԾԱՂԿԱՁՈՐ
Նախաճաշ։ Տեղափոխում հյուրանոցից Թեղենիսի ճոպանուղի։ Տեղափոխվեք Ծաղկաձորի ճոպանուղով վերև՝ սարի գագաթին: Ընդարձակ, ձյունածածկ լանդշաֆտներով և լեռներով շրջապատված հորիզոններով, Թեղենիս լեռը հանդիսանում է ամենամեծ գրավչությունը՝ իր տարածքներով, որոնք հարմար են դահուկային սպորտի, սնոուբորդինգի կամ սահնակի համար։ 2819 մետր բարձրությունից կարող եք վայելել նաև Սևանա լճի և Արարատ լեռան հիասքանչ տեսարանները: Վերադարձ դեպի Ծաղկաձոր։ Գիշերակաց Ծաղկաձորում։
3
ՕՐ 3․ ԾԱՂԿԱՁՈՐ – ԹԵՂԵՆԻՍ – ԾԱՂԿԱՁՈՐ
Նախաճաշ։ Տեղափոխում հյուրանոցից Թեղենիսի ճոպանուղի։ Բարձրացեք Ծաղկաձորի ճոպանուղով վերև: Բացահայտեք իրական ազատությունը և վայելեք Հայաստանի ամենաձյունաշատ վայրը: Թռչեք Թեղենիսի բազմաթիվ լեռնադահուկային բլուրների վրայով կամ կատարելագործեք սնոուբորդ վարելու Ձեր հմտությունները: Վերադարձ դեպի Ծաղկաձոր։ Գիշերակաց Ծաղկաձորում։
4
ՕՐ 4․ ԾԱՂԿԱՁՈՐ – ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇՐՋԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԿՆՈՒՄ
Նախաճաշ. Մեկնում հյուրանոցից: Տեղափոխում Երևան։ Սկսենք ուսումնասիրել Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը և աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Կանգ առնենք Հաղթանակի զբոսայգում և Մայր Հայաստան հուշարձանի մոտ՝ հիանալու չքնաղ տեսարանով՝ բիբլիական Արարատ լեռը և Երևանի համայնապատկերը:
Զբոսանք «Կասկադ» համալիրում՝ իր քանդակների պուրակով և Գաֆէսճյան արվեստի կենտրոնով: Կասկադը լայնամասշտաբ սպիտակ աստիճան է, որը բարձրանում է Երևանի կենտրոնական սարալանջով, զարդարված կանաչ հատվածներով, շատրվաններով և ջրվեժներով, որոնք հոսում են հասնելով «Վերածնված Հայաստանի» օբելիսկին:
Շրջենք Օպերայի շենքի մոտով, հետմոդեռնիստական Հյուսիսային պողոտայի և քաղաքի գլխավոր՝ Հանրապետության, հրապարակի կողքով։ Այցելեք Երևանի հանրահայտ «Դալան» հուշանվերների խանութ-սրահը, որտեղ կարող եք գնել հայկական եզակի նվերներ, հուշանվերներ, զարդեր և այլ ձեռագործ իրեր։
Շրջայց կատարենք լեգենդար «Արարատ» կոնյակի գործարանում, որտեղ կարող եք համտեսել հայկական կոնյակի երկու տեսակ: Երևանի կոնյակի գործարանը՝ «Արարատ» կոնյակների միակ և մշտական արտադրողը, աշխարհի տարբեր ծայրերից պատվիրակությունների, մշակույթի գործիչների և այցելուների պաշտոնական այցերի առանցքային կանգառներից է։
Կանգ առնենք «Գումի շուկա» հայտնի ֆերմերային շուկայում՝ ավանդական քաղցրավենիք և չրեղեն գնելու համար: Սա զվարճալի վայր է վաճառողներին հանդիպելու և ժամանակ անցկացնելու համար՝ համտեսելու նրանց քաղցրավենիքները: Տեղական արտադրանքի բույրերն ու գույները հիանալի և եզակի փորձառություն կստեղծեն:
Երեկոյան տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայան։ Մեկնում Երևանից։
TOUR LOCATION
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը, որն ի սկզբանե կառուցվել է 1988 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին խորհրդային մարզիկներին մարզելու համար, առաջարկում է լեռնադահուկային տարբեր վազքուղիներ, որոնք իդեալական են սկսնակների, սիրողական և փորձառու դահուկորդների համար:
Դահուկային սեզոնը այս ֆանտաստիկ հանգստավայրում տևում է մոտ չորս ամիս՝ դեկտեմբերի կեսերից մինչև մարտի կեսերը, ինչը թույլ է տալիս այցելուներին լավագույնս վայելել ձմեռը: Դահուկների և սնոուբորդի համար լավագույն ամիսները փետրվարն ու մարտն են, թեև արհեստական ձյան և արահետները կոկիկացնող մեքենաների աշխատանքը երաշխավորում են հաճելի դահուկասահք ցանկացած եղանակին:
Բոլոր վերելակները արտադրվում և շահագործվում են իտալական Leitner Group-ի կողմից, ինչպես նաև բոլոր նստատեղերը հագեցած են «կախարդական գորգի» նստեցման համակարգերով: Բացի վերելակներից, հանգստավայրն առաջարկում է սահնակների, դահուկների և սնոուբորդի վարձույթ, ինչպես նաև դահուկասահքի հրահանգչի ծառայություններ:
ՍԵԶՈՆ: Դեկտեմբերի կեսերից մարտի կեսերը
Ջերմաստիճանը: 0-15 աստիճան
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ: 2819 մ
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ: 850 մ
Ամենացածր բարձրությունը: 1966 մ
Դահուկավազքի տարածք: 665 ակր
Լեռնադահուկային վերելակների ԹԻՎԸ: 6
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼ: 4994 ուղևոր ժամում
ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐՈՒԹՈՒՆԸ: 6,4 կմ
ՎԱԶՔ:
ԸՆԴԱՄԵՆԸ: 27 կմ
ՀԵՇՏ: 1,5 կմ (6%)
ՄԻՋԻՆ: 9,2 կմ (34%)
ԴԺՎԱՐ: 16,3 կմ (60%)
ԲՈԼՈՐ ԸՆԹԱՑԻԿ ԴԱՀՈՒԿՆԵՐԻ ՑԱՆԿ:
*Լեռան ստորոտում գործում են պիցցերիաներ, ռեստորաններ և սրճարաններ:
*Տարածքում աշխատում է պրոֆեսիոնալ փրկարարական և շտապ օգնության խումբը։
*Բժշկական կենտրոն տարածքում։
Անցատոմսեր
Եթե պատրաստվում եք բարձրանալ դեպի սահքի ուղիներ, ապա դահուկասահքի և վերելակների անցատոմսերի գների ուղեցույցը կատարյալ անհրաժեշտություն է պատկերացնելու համար, թե որքան գումար կարժենա նման շրջայցը։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ստորև ներկայացված գները կարող են փոփոխվել: Մանրամասների համար, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@phoenixtour.am հասցեով կամ զանգահարել մեր գրասենյակ +374 96 011448:
*Առաջարկը գործում է համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր և այլն) ներկայացնելու դեպքում:
*Սկսնակների համար կան անվճար արահետներ:
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Անկախ նրանից, թե սկսնակ եք Դուք, Ձեր սարքավորումները թողել եք տանը, թե ցանկանում եք փորձել ինչ-որ նոր բան, Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում վարձակալությունը ձյան վրա հայտնվելու ամենաարագ և ամենահեշտ միջոցն է: Բարձր պատրաստվածություն ունեցող անձնակազմը Ձեզ կզինի ճիշտ դահուկներով կամ բորդով՝ համապատասխան Ձեր կարողությունների և սահքի տեսակի:
ԾԱՂԿԱՁՈՐ 1
4 անձի համար նախատեսված նստատեղ (ֆիքսված բռնակ)
Երկարություն՝ 1137 մ
Բարձրություն՝ 1966-2233մ
Բեռնատարողություն/ժամ՝ 1214
Արտադրող՝ Leitner Group
ԾԱՂԿԱՁՈՐ 2
2 անձի համար նախատեսված նստատեղ (ֆիքսված բռնակ)
Երկարություն՝ 1413 մ
Բարձրություն՝ 2233-2475մ
Բեռնատարողություն/ժամ՝ 1002
Արտադրող՝ Leitner Group
ԾԱՂԿԱՁՈՐ 3
2 անձի համար նախատեսված նստատեղ (ֆիքսված բռնակ)
Երկարություն՝ 1624 մ
Բարձրություն՝ 2485-2819մ
Բեռնատարողություն/ժամ՝ 594
Արտադրող՝ Leitner Group
ԾԱՂԿԱՁՈՐ 4
2 անձի համար նախատեսված նստատեղ (ֆիքսված բռնակ)
Երկարություն՝ 914 մ
Բարձրություն՝ 2210-2354մ
Բեռնատարողություն/ժամ՝ 964
Արտադրող՝ Leitner Group
ԾԱՂԿԱՁՈՐ 5
2 անձի համար նախատեսված նստատեղ (ֆիքսված բռնակ)
Երկարություն՝ 1100 մ
Բարձրություն՝ 1966-2232մ
Բեռնատարողություն/ժամ՝ 600
Արտադրող՝ Leitner Group
ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ԼԻՖԹ 6
Ճոպանի քարշակ/սկսնակ վերելակ
Երկարություն՝ 267 մ
Բարձրություն՝ 2263-2530մ
Բեռնատարողություն/ժամ՝ 600
Արտադրող՝ Leitner Group
Դահուկասահքի անցատոմսերի արժեքը նշված դրամով | |
Մեկանգամյա տոմս (ցանկացած վերելակով) | 3,000 |
Կեսօրվա տոմս (10:30-13:30 or 13:30-16:30) (պիտանի է 12 մուտքի համար) | 8,000 |
1 օրվա տոմս (անսահմանափակ մուտքեր) | 13,000 |
3 օրվա տոմս (անսահմանափակ մուտքեր) | 30,000 |
5 օրվա տոմս (անսահմանափակ մուտքեր) | 50,000 |
7 օրվա տոմս (անսահմանափակ մուտքեր) | 63,000 |
Դահուկասահքի անցատոմսերի արժեքը 10 տարեկանից փոքր երեխաների համար նշված դրամով | |
1 օրվա տոմս | 10,000 |
3 օրվա տոմս | 27,000 |
5 օրվա տոմս | 40,000 |
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ & ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՕՐԱԿԱՆ ՆՇՎԱԾ ԴՐԱՄՈՎ | |
Դահուկային հանդերձանք | 5,000 |
Սնոուբորդի հանդերձանք | 7,000 |
Սաղավարտ | 2,000 |
Դահուկային ակնոցներ | 2,000 |
Դահուկների հրահանգչի ծառայություններ (1 ժամ) | 15,000 |