
Հարգելի այցելու,
Բարի գալուստ Ֆենիքս Տուր Հայաստան կայք, և նախապես շնորհակալ ենք մեր ընկերության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:Ֆենիքս Տուր Հայաստանը հիմնադրվել է 2009 թվականին և այդ պահից ի վեր այն պահպանել է ներգնա զբոսաշրջային ծառայություններն որպես՝ իր բիզնես գործունեության առաջնային ուղղություն, դառնալով տեղական առաջատար տուրօպերատորներից մեկը՝ և հանդիսանալով Հայաստանի զբոսաշրջության ոլորտում բարձրակարգ սպասարկման, որակի, նվիրվածության, հուսալիության և վստահության խորհրդանիշ։
Հայաստանը վերածվում է հանրաճանաչ ուղղության, և Ֆենիքս Տուրը այն սակավաթիվ կազմակերպություններից է, որն առաջարկում է Հայաստանում ներգնա զբոսաշրջային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ միաժամանակ հնարավորություն տալով իր հաճախորդներին մեկնել տարածաշրջանային ճանապարհորդության Հարավային Կովկաս և Իրան:Մենք մասնագիտացած ենք խմբակային և անհատական շրջագայությունների պլանավորման և կազմակերպման մեջ՝ կենտրոնանալով հետևյալ ոլորտների վրա․
• Մշակութային և պատմական շրջագայություններ
• Կրոնական շրջագայություններ և ուխտագնացություններ • Հանգստի, առողջության և բարեկեցության փաթեթներ • Կորպորատիվ խրախուսական ժամանց • Արկածային ճամփորդություններ • Գինու և գաստրո տուրեր • Համակցված տուրեր Հայաստանում, Վրաստանում և Իրանում • Կարիքներին հարմարեցված երթուղիներ • Անկախ ճանապարհորդությունՄեր փորձագետները երաշխավորում են, որ Ձեր բոլոր կարիքները կբավարարվեն՝ մանրուքների նկատմամբ անհատական ուշադրությամբ և հաշվի առնելով բոլոր յուրահատուկ պահանջները: Բարձրակարգ սպասարկման, նվիրվածության, մեր երկրի հանդեպ ունեցած սիրո և անբասիր հեղինակության շնորհիվ Դուք և Ձեր հաճախորդները կարող եք վստահ լինել, որ կունենաք յուրահատուկ հայաստանյան փորձառություն։
Ծանոթացե՛ք մեզ հետ:
Կարինե Հովսեփյան
Ֆենիքս Տուր Հայաստան գործադիր տնօրեն