Top
 

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆՏՈՒՆ

Phoenix Tour Armenia / Sights  / ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆՏՈՒՆ

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆՏՈՒՆ

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

Սելիմի քարավանատունը, որը հայտնի է նաև որպես Սուլեմայի քարավանատուն կամ Օրբելյան քարավանատուն, գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Այն կառուցվել է Վարդենյաց լեռնանցքի երկայնքով (հայտնի է նաև որպես Սելիմի լեռնանցք) 1332 թվականին արքայազն Չեսար Օրբելյանի կողմից։ Քարավանատունը կառուվել է որպես հոգնած ճանապարհորդներին և նրանց անասուններին կացարան, երբ նրանք անցնում էին Վայոց ձորի լեռնային շրջանով կամ հատում էին Մետաքսի ճանապարհի հայկական մասը։

Վարդենյաց լեռնանցքի հարավային կողմում՝ ծովի մակարդակից 2410 մ բարձրության վրա, գտնվող Սելիմի քարավանատունը Հայաստանի ամենալավ պահպանված քարավանատունն է։

Կենդանիները հանգստանում էին գլխավոր դահլիճից աջ ու ձախ գտնվող նեղ միջանցքներում։ Սյուների արանքում քարե տաշտեր էին տեղադրված կենդանիների համար, իսկ սրահներից մեկի անկյունում՝ ջրի ավազան։ Ճանապարհորդները քնում էին առանձին սենյակներում, որոնք կառուցված էին քարավանատան արևմտյան կողմի նեղ միջանցքների վերջում։

Այդ եռանավ դահլիճի տանիքը ուներ երեք զուգահեռ կամարներ, որոնցից յուրաքանչյուրում կար մեկական Օկուլուս։ Կամարները հենվում էին աղեղների վրա, որոնք ձգվում էին սյունից սյուն՝ դեպի միջանցքները, և հատում էին պատերը։ Կամարների կենտրոնում տեղադրված Օկուլուսները ծառայում էին արևի լույսը և թարմ օդը ներս թողնելու նպատակին, միաժամանակ օդափոխելով տարածքը ծխից։ Քարավանատունը վերականգնվել է 1956-1959 թվականների ընթացքում։

Սելիմի քարավանատան այցելելությունը ներառված է հետևյալ շրջագայությունների ծրագրերում՝