ԾԱՂԿԱՁՈՐ
ԾԱՂԿԱՁՈՐ
Ծաղկաձորը (հայերեն՝ «Ծաղիկների կիրճ») առողջարանային քաղաք է, որը գտնվում է Կոտայքի մարզում, մայրաքաղաք Երևանից 60 կմ հեռավորության վրա: Շրջապատված ալպիական մարգագետիններով՝ քաղաքը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևելյան լանջին, ծովի մակարդակից 1841 մ բարձրության վրա (որը ֆրանսիական Կուրշևել հանգստավայրի լեռնադահուկային ամենաբարձր կայանից ցածր է 10 մետրով ):
Ծաղկաձորն արևմուտքից շրջապատված է Ծաղկունյաց լեռնաշղթայով, իսկ արևելքից՝ Հրազդան քաղաքով։ Լավագույն լեռնադահուկային կետը գտնվում է 2819 մետր բարձրության վրա, որտեղից բացվում է Սևանա լճի և Արարատ լեռան հիասքանչ տեսարան:
Ճոպանուղին և այլ մարզական օբյեկտները, որոնք ի սկզբանե կառուցվել էին խորհրդային մարզիկներին 1988 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար, լիովին արդիականացված են, իսկ հին ճոպանուղիները փոխարինվել են նորերով՝ արտադրված և շահագործվող Leitner Group իտալական կազմակերպության կողմից:
Ճիշտ է, Ծաղկաձորն առաջարկում է անաղարտ բնություն, բայց այն հարուստ է նաև պատմական տեսարժան վայրերով, որոնք չեն դադարում զարմացնել զբոսաշրջիկներին: Կեչառիսի ճարտարապետական համալիրը քաղաքի կարևորագույն կետն է, որը բաղկացած է երեք եկեղեցիներից և երեք մատուռներից՝ թվագրված 11-րդ դարով:
Բազմաթիվ շքեղ հյուրանոցների և առողջարանների հիմնադրմամբ քաղաքը դարձավ խոշոր ձմեռային հանգստավայր և Հայաստանի ամենազարգացած զբոսաշրջային ուղղություններից մեկը՝ ամբողջ աշխարհից գրավելով դահուկասահքի և սնոուբորդի սիրահարների: