Top
 

Հայաստան․ գինու եվ գաստրո տուր 2025

Phoenix Tour Armenia / Հայաստան․ գինու եվ գաստրո տուր 2025

Հայաստան․ գինու եվ գաստրո տուր 2025

905 USD per person

Եթե ցանկանում եք այցելել Հայաստան՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ուտեստներին և ըմպելիքներին, ապա կարող եք միանալ մեր հատուկ 6 օր | 5 գիշեր «Հայաստան․ գինու և գաստրո տուր» -ին:

Հայաստանը՝ իր հարուստ խոհարարական ժառանգությամբ և գինեգործության հնագույն ավանդույթներով, դրախտ է գուրմանների և գինու սիրահարների համար: Վերջին տարիները նշանավորվել են գինեգործության վերածննդով՝ դարավոր փորձին երկրորդ կյանք տալով և հասցնելով հայկական գինին նոր բարձունքների: Սուզվեք իսկական համերի և բացառիկ գինիների աշխարհ այս հմայիչ ճանապարհորդության ընթացքում:

  • Տևողություն
    6 օր | 5 գիշեր
  • Ժամանում
    Երևան
  • Մեկնում
    Երևան
  • Մարդաքանակ
    առնվազն 2 հոգի - $905 յուրաքանչյուր անձի համար
  • Գինը ներառում է
    ծրագրով նախատեսված բոլոր տրանսֆերները՝ օդորակիչով մեքենայով կամ միկրոավտոբուսով
    կացություն երկտեղանոց սենյակներում 4* հյուրանոցներում (5 գիշեր)
    սնունդ (5 նախաճաշ, 3 ճաշ և 1 ընթրիք)
    անգլիախոս վարորդ-գիդի ծառայություններ
    մուտքի տոմսեր թանգարաններ և տաճարներ
    մուտքի տոմս Արենի-1 թռչունների քարանձավ
    գինու համտես «Վան Արդի» գինեգործարանում
    գինու համտես «Հին Կամուրջ» կամ «Մոմիկ» գինեգործարաններում
    գինու համտես «ԻնՎինո» գինու ակումբում
    պանրի համտես Միքայելյանների ընտանեկան պանրագործարանում
    տոլմայի պատրաստման վարպետաց դաս
    լավաշի թխման վարպետաց դաս Գառնիում
  • Գինը չի ներառում
    ավիատոմս
    մուտքի վիզա (եթե պահանջվում է)
    ապահովագրություն
    բժշկական շտապ օգնության ծախսեր
    լանչեր և ընթրիքներ, որոնք ներառված չեն տուրի մեջ
    ալկոհոլային խմիչքներ, որոնք ներառված չեն տուրի մեջ
    լրացուցիչ շրջագայություններ, որոնք ներառված չեն ծրագրում
6 օր | 5 գիշեր
  • Included
    Հայաստան․ գինու եվ գաստրո տուր 2025
1
ՕՐ 1․   ԵՐԵՎԱՆ՝ ԺԱՄԱՆՈՒՄ
Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան։ Հանդիպում Ձեր Ֆենիքս տուր ներկայացուցչի հետ: Տեղափոխում հյուրանոց։ Գրանցում հյուրանոցում։ Գիշերակաց Երևանում:
2
ՕՐ 2․   ԵՐԵՎԱՆ՝ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՈՒՐ
Նախաճաշ։ Շրջեք Երևան քաղաքում։ Այցելեք Հաղթանակի զբոսայգի և Մայր Հայաստան հուշարձան: Շրջեք Կասկադ համալիրով՝ քանդակների պուրակում և Գաֆէսճյան արվեստի կենտրոնում: Զբոսնեք Օպերայի շքեղ շենքի մոտ, քայլեք հետմոդեռնիստական Հյուսիսային պողոտայում մինչև կհասնեք քաղաքի գլխավոր Հանրապետության հրապարակ։ Այցելեք Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Ուղևորություն այցելելու տեղական հյուրատուն՝ մասնակցելու հայկական ավանդական «Տոլմա» ճաշատեսակի պատրաստման վարպետության դասին: Եթե երբևէ հայտնվեք Հայաստանում անպայման փորձեք տոլման։ Այն կարող է լինել երկու տեսակի՝ համեմված միս և բրինձ փաթաթված խաղողի տերևներով։ Այն մատուցվում է մածունով և քերած թարմ սխտորով։  Երկրորդ տարբերակը «Ամառային տոլմա»-ն է, որը փաթաթված է կաղամբի տերևներով։ Երեկոյան այցելեք InVino գինու ակումբ՝ համտեսելու հայկական 6 տեսակի գինի՝ երկու սպիտակ, երկու վարդագույն և երկու կարմիր: Գիշերակաց Երևանում։
3
ՕՐ 3․   ԵՐԵՎԱՆ – ԶՎԱՐԹՆՈՑ – ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ – ՎԱՆ ԱՐԴԻ ԳԻՆՈւ ԳՈՒՐԾԱՐԱՆ – ԵՐԵՎԱՆ
Նախաճաշ: Այցելություն Զվարթնոց տաճար, որը հայտնի է 7-րդ դարի տպավորիչ ավերակներով և հանդիսանում է դարպաս դեպի հարուստ գինեգործական ավանդույթներ: Տեղակայված լինելով Արարատյան դաշտի սրտում՝ այն շրջապատված է գեղատեսիլ խաղողի այգիներով և հայտնի գինեգործարաններով: Շարունակեք շրջայցը և այցելեք Վան Արդի գինեգործարան։ Վան Արդին կարևոր կանգառ է հայկական գինեգործության վերածննդի ճանապարհին: Դուք կսկսեք հիասքանչ ճամփորդություն գինիների աշխարհում, կշրջեք կալվածքով, խաղողի այգիներով, գինեգործարանով և զանգակատնով: Դուք կվայելեք գինիների համտեսը և լանչը, որը ներառում է 3 ուտեստից բաղկացած ճաշացանկ՝ պանրի ափսե և բրուսկետաների տեսականի, սեզոնային աղցան և լավաշի ռուլետ: Ձեզ կառաջարկվի հիմնական ուտեստի ընտրություն՝ գինով եփված գառ կամ տավար; տապակած իշխանի ֆիլե կամ խորոված հավի կրծքամիս: Երևան վերադառնալու ճանապարհին կանգառ կատարեք Սաղմոսավանք վանական համալիրում, որը գտնվում է Քասախի կիրճի եզրին: Հայտնի լինելով իբրև «Սաղմոսների վանք»՝ այն բնության ապշեցնող տեսարաններ է առաջարկում և հանդիսանում է խաղաղ ապաստարան այցելուների համար: Պատմությամբ և հոգևոր կյանքով հարուստ Սաղմոսավանքն անպայման այցելելու վայր է նրանց համար, ովքեր փնտրում են ճարտարապետական գեղեցկության և բնական վեհության համադրություն: Վերադարձ Երևան: Գիշերակաց Երևանում:
4
ՕՐ 4.   ԵՐԵՎԱՆ - ԱՐԵՆԻ-1 ՔԱՐԱՆՁԱՎ - ՆՈՐԱՎԱՆՔ – «ՀԻՆ ԿԱՄՈՒՐՋ» ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆ – ԵՐԵՎԱՆ
Նախաճաշ։ Մեկնում դեպի Վայոց Ձորի մարզ, որը Հայաստանի ամենահայտնի գինեգործական շրջանն է։ Այցելեք Արենի-1 քարանձավ։ 2007 թվականին հայ և իռլանդացի հնագետների խումբը պեղումներ կատարելիս այստեղ հայտնաբերեց 6,100 տարվա վաղեմության գինեգործարան և 5,500 տարվա վաղեմության կաշվե կոշիկ։ Կոշիկը պաշտոնապես ճանաչվել է որպես աշխարհի ամենահին կաշվե կոշիկ և այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Անցեք Գնիշիկ կիրճով` միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցը այցելելու համար` 14-րդ դարում կառուցված Նորավանքը, որը անցյալում Հայաստանի գլխավոր կրոնական և մշակութային կենտրոնն է եղել: Նորավանքին ծանոթանալուց հետո ուղևորվեք դեպի «Հին Կամուրջ» գինեգործարան։ Այս փոքր ընտանեկան գինեգործարանը արտադրում է բարձրակարգ գինիներ։ Շրջեք տարածքում, համտեսեք 4 տեսակի գինի և ճաշեք այստեղ։ Վերադարձ Երևան։ Գիշերակաց Երևանում։
5
ՕՐ 5.   ԵՐԵՎԱՆ – ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ – ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՖԵՐՄԱ – ՍԵՎԱՆԱ ԼԻՃ – ԵՐԵՎԱՆ
Նախաճաշ։ Սկսեք Ձեր ճանապարհորդությունը ուղևորվելով Գառնի գյուղ և իջնելով գեղատեսիլ Գառնու կիրճ՝ տեսնելու ցնցող բազալտե սյուները, որոնք հայտնի են որպես «Քարերի սիմֆոնիա»։ Այցելեք պատմական Գառնու հեթանոսական տաճար՝ հելլենիստական ճարտարապետության գլուխգործոց։ Տեղական գյուղական տանը մասնակցեք հայկական լավաշի թխման վարպետաց դասին։ Հացը հատուկ նշանակություն ունի հայկական մշակույթում, հատկապես լավաշը՝ թոնրում թխված, փափուկ, բարակ հացը, որը ազգային հպարտության խորհրդանիշն է։ Մենք Ձեզ ցույց կտանք, թե ինչպես պատրաստել «բրդուճ»՝ թարմ թխված լավաշը փաթաթելով սեզոնային կանաչիներով և պանրով։ Այնուհետև կմեկնենք այցելելու Միքայելյանների ընտանեկան պանրագործարան՝ համտեսելու յուրահատուկ և էկոլոգիապես մաքուր հայկական պանիրներ։ Միքայելյանների պանրագործարանի շրջայցը ներառում է այցելություն ստորգետնյա պանրի մառան, ծանոթացում հայկական պանրագործության գործընթացին, ավանդույթներին և, իհարկե, համտեսելու մի քանի տեսակի պանիրներ։ Դրանից հետո շարունակում ենք մեր ճանապարհորդությունը և այցելում Սևանի թերակղզի։ Սևանա լիճը աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է։ Այն գտնվում է երկրի արևելյան մասում և հայտնի է իր շլացուցիչ բնական գեղեցկությամբ և բյուրեղյա ջրերով։ Երևան վերադառնալու ճանապարհին ընթրիք հայտնի հայ շեֆ-խոհարարի տանը՝ Ծաղկունք գյուղում։ Գիշերակաց Երևանում։
6
ՕՐ 6․   ԵՐԵՎԱՆ՝ ՄԵԿՆՈՒՄ
Նախաճաշ։ Դուրս գրում հյուրանոցից։ Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում Երևանից։

TOUR LOCATION