Top
 

Արցախի մասին

Phoenix Tour Armenia / Useful info  / Արցախի մասին

Արցախի մասին

ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

Լեռնային Ղարաբաղը, պաշտոնապես՝ Արցախի Հանրապետությունը, փոքր, փաստացի անկախ երկիր է, որը գտնվում է Հարավային Կովկասի սրտում։ Ստեփանակերտը Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է՝ շուրջ 140 000 բնակչությամբ։ Պետական ​​պաշտոնական լեզուներն են հայերենը և ռուսերենը։ Էթնիկ կազմը 99%-ով բաղկացած է հայերից։

Արցախի կենտրոնական և ամենամեծ հատվածը 20-րդ դարում ավելի հայտնի է ռուսերեն «Լեռնային Ղարաբաղ» անվանումով, սակայն էթնիկ հայերն այն անվանում են Արցախ։ Հայաստանի երեք հնագույն գավառներից մեկն է, որը գտնվում է Հայկական բարձրավանդակի արևելյան հատվածում։

Տեղի առեղծվածային գեղեցկությունից բացի Արցախը հայոց պետականության բնօրրաններից մեկն է և ներկայացնում է հայոց պատմության կարևորագույն տեսարժան վայրերը: Տարածաշրջանը քրիստոնեական արվեստի և ճարտարապետության բաց երկնքի գանձատուն է, որտեղ տեղակայված են հարյուրավոր միջնադարյան եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920 թվականի նոյեմբերի 30-ին, Լեռնային Ղարաբաղը, նույնպես, հռչակվեց Խորհրդային Հայաստանի մաս։ Սակայն Խորհրդային Միության կոմիսար Իոսիֆ Ստալինը չեղյալ հայտարարեց այդ որոշումը: 1923 թվականին Լեռնային Ղարաբաղը դարձավ Խորհրդային Ադրբեջանի ինքնավար վարչական շրջան, թեև այդ ժամանակ նրա բնակչության 94 տոկոսը էթնիկ հայեր էին։

Խորհրդային ողջ ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհամակերպվեց այդ որոշման հետ և տասնամյակներ շարունակ պայքարեց իր հայրենիքի հետ վերամիավորման համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն անկախ հռչակեց 1991 թվականին, այնուհետև ստիպված եղավ իր անկախությունը պաշտպանել Ադրբեջանի հետ պատերազմում, որը շարունակվեց մինչև 1994 թվականը։ Այս հակամարտության պատճառով Հայաստանի պետական ​​սահմանները փակ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Թուրքիայի և սիրիական իսլամական վարձկանների ներգրավումը վերսկսեց հակամարտությունը։ Այդ 44-օրյա պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զգալի մասը օկուպացվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ Հադրութի նահանգը, Շուշի քաղաքը և այլ տարածքներ։

2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադար է կնքվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որի շնորհիվ ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայվել են Արցախի հակամարտության գծի և Լաչինի միջանցքի երկայնքով (Հայաստանն ու Արցախը կապող ցամաքային նեղ ճանապարհ)։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով խոչընդոտվել է մարդկանց ազատ անցումը Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և Հայաստան։ Դրան հաջորդեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունները, որի նպատակն էր իրականացնել  էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում (Արցախի) մնացած հայ բնակչության շրջանում։ Այս ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գրեթե ամբողջապես (ավելի քան 100.000 մարդ) ստիպված եղավ լքել իր պապենական հայրենիքը՝ դառնալով բռնի տեղահանված։