Top
 

ՏՐԱՆՍՊՈՐՏ

Phoenix Tour Armenia / Useful info  / ՏՐԱՆՍՊՈՐՏ

ՏՐԱՆՍՊՈՐՏ

ՏՐԱՆՍՊՈՐՏ

Ֆենիքս Տուր Հայաստանը և նրա բիզնես գործընկեր՝ Էլիտբասը, միասին գործում են որպես մեկ թիմ՝ երկրի ամենաժամանակակից փոխադրամիջոցներով Ձեզ սպասարկելու համար: Մեր բոլոր մեքենաները և ֆուրգոնները, բարձր դասի միկրոավտոբուսները այնպիսի մոդելներ են, որոնք հայտնի են իրենց վաղեմի ավանդույթներով, բարձր որակով, առավելա ևս հարմարավետությամբ և անվտանգությամբ (Mercedes, Higer, Setra, Volkswagen և այլն):

Բոլոր մեքենաները գտնվում են մշտական ​​ստուգումների և սպասարկման մեջ, քանի որ Էլիտբասը խիստ քաղաքականություն է վարում ապահովելու մեր ուղևորների անվտանգությունը: Ավելի քան տասնհինգ տարի է, ինչ ընկերության մեքենաները յուրաքանչյուր համապատասխանության ստուգումից հետո ստանում են անվտանգության ամենաբարձր վարկանիշը, ինչպես նաև դրանք ամբողջությամբ ապահովագրված են «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից: Անկանխատեսելի իրադարձությունների դեպքում հասանելի է 24-ժամյա շտապ օգնության աշխատակից և վարորդի փոխարինում:

Հուսալի փոխադրամիջոցով տուրիստական ​​գործակալության ընտրությունը կարևորագույն որոշումներից մեկն է, որը Դուք կարող եք կայացնել որպես զբոսաշրջիկ:  Այս հարցում Դուք չեք կարող սխալվել։ Ֆենիքս Տուրի փորձագետների թիմը կօգնի Ձեզ խորությամբ ուսումնասիրել ոգեշնչող ուղղությունները, իսկ մեր բարձր պատրաստվածություն ունեցող էքսկուրսավարների կողքին Էլիտբասի պրոֆեսիոնալ վարորդները կապահովեն անվտանգությունն և հարմարավետությունը՝ Ձեր փորձը էլ ավելի հաճելի դարձնելու համար: Մենք երաշխավորում ենք, որ Դուք ճիշտ ձեռքերում եք, երբ  ամրագրում եք ճամփորդություն մեզ հետ:

Անցեք ընտրված ավտոբուսների և մեքենաների պատկերասրահ, տեսնելու այն մեքենաները, որոնցով մենք կատարում ենք փոխադրումներ: Տրանսպորտային միջոցների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@phoenixtour.am հասցեով։