Top
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Phoenix Tour Armenia / Useful info  / ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան այցելելիս Ձեզ հաճախ կհիշեցնեն, որ այն աշխարհի առաջին երկիրն է, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը։ Բացի այդ Հայաստանի գլխավոր զբոսաշրջային վայրերից են վանքերը և եկեղեցական համալիրները։ Բարեբախտաբար նրանց համար, ովքեր կձանձրանան եկեղեցիների շրջագայությունից, կարելի է հիանալ ցնցող բնապատկերներով։ Քանի որ այդ վանքերի մեծամասնությունը կառուցված է անհավատալի բնական գեղեցկության վայրերում, ինչի շնորհիվ Տաթևի, Նորավանքի, Հաղարծնի, Հաղպատի և Գեղարդի վանքերն արժանի են այցելության, նույնիսկ, առանց այնտեղ գտնվող տպավորիչ, հազարամյա վանքերի:

ՌԵԼԻԵՖ

Հայաստանը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի տարածքը. հետևաբար, նրա ռելիեֆը հիմնականում լեռնային է և բաղկացած է բազմաթիվ բարձր լեռնաշղթաներից (տարածքի մոտ 47%-ը)՝ միջլեռնային խոռոչներից, հանգած հրաբխային լեռներից, բարձրավանդակներից և հարթավայրերից։ Հայաստանի տարածքի 90%-ը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա կամ ավելի բարձր։ Հայաստանի ամենաբարձր կետը Արագած լեռան գագաթն է (4090 մ), իսկ ամենացածրը՝ Դեբեդ գետի կիրճը (380 մ):

Ամենաբարձր լեռները.

Արագած՝ 4090մ

Կապուտջուղ՝ 3906մ

Աժդահակ՝ 3598մ

Սպիտակասար՝ 3555մ

Վարդենիս՝ 3522մ

ԵՂԱՆԱԿ

Եղանակը պայմանավորված է աշխարհագրական տեղանքի բազմազանությամբ։ Արարատյան դաշտում կարող է արև և շոգ լինել, իսկ Սևանում՝ 60 կմ հեռավորության վրա՝ ցուրտ և անձրևոտ, Արագած լեռան վերին շրջաններում՝ ձյուն: Հուլիսյան ընդհանուր ջերմաստիճանը տատանվում է Արարատյան դաշտի առավելագույն բարձրություններում՝ 25-30°C  միջակայքում (77-86°F) մինչև միջին լեռնային շրջանների բարձրությունները՝ 18-20°C (64-68°F): Հայաստանում առանց ցրտահարության օրերի միջին թիվն Արարատյան դաշտում 250 է, իսկ միջին լեռնային շրջաններում՝ 150-200 օր։ Վերին բարձրություններում միջինում 30-50 օր է անցնում առանց ցրտահարության։

ԳԵՏԵՐ

Հայաստանը ջրային ռեսուրսներով հարուստ չէ՝ չնայած բազմաթիվ գետեր են առկա։ Ընդհանուր առմամբ Հայաստանով հոսում են 10 կմ և ավելի երկարությամբ ավելի քան երեք հարյուր գետեր: Դրանցից որոշները խորը կիրճեր ու ձորեր են ստեղծել զառիթափ, քարքարոտ ժայռերի մեջ։

Ամենաերկար գետերը.

Արաքս - ​​Հայաստանի տարածքում - 158 կմ (ընդհանուր երկարությունը 1072 կմ)

Ախուրյան - 186 կմ

Որոտան - Հայաստանի տարածքում - 119 կմ (ընդհանուր երկարությունը 179 կմ)

Դեբեդ - Հայաստանի տարածքում - 152 կմ (ընդհանուր երկարությունը 178 կմ)

Հրազդան - 141 կմ

Աղստև - Հայաստանի տարածքում - 99 կմ (ընդհանուր երկարությունը 133 կմ)

ԼՃԵՐ

Հայաստանն ունի մեկ մեծ քաղցրահամ լիճ՝ Սևանա լիճը և տասնյակ ավելի փոքր ծանծաղ լճեր: Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ երկրի արևելքում գտնվող լեռնային խոռոչում: Տարածքը 1200 կմ² է, խորությունը՝ 83 մ։ Լիճը սնվում է տեղումներից, ինչպես նաև նրա մեջ թափվող 28 գետերից, արտահոսքը Հրազդան գետն է (Արաքսի ներհոսքը): Սևանա լիճը բացառիկ գեղատեսիլ լիճ է, նրա փիրուզագույն ջրերը, մաքուր բուժիչ օդը և շրջակայքի գեղեցկությունը ողջ տարվա ընթացքում գրավում են մեծ թվով այցելուների:

Հիմնական լճեր.

Սևանա լիճ - 1200 կմ²

Արփի լիճ - 22 կմ²

Ակնա լիճ - 0,53 կմ²

Սև լիճ - 2,0 կմ²

ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Հայաստանի փոքր տարածքն ապշեցուցիչ բիոտոպների տարածաշրջան է։ Այն ունի ութ աշխարհագրական և յոթ կլիմայական գոտի, ինը բարձրություն և տասնվեց հողային գոտի։ Բացի այդ, Անդրկովկասի բոլոր բույսերի տեսակների կեսից ավելին և Եվրոպայում հանդիպող բոլոր թռչունների տեսակների երկու երրորդը հանդիպում են հենց Հայաստանում:  Այստեղ մեկ քառակուսի կիլոմետրի վրա կարելի է գտնել ավելի շատ տոպոգրաֆիաների, բույսերի և կենդանական աշխարհի տեսակներ, քան երկրագնդի  ցանկացած այլ վայրում: Նույն տեսակի բազմազանության համար ամենամոտ մրցակիցը ԱՄՆ-ն է, որը զբաղեցնում է 100 անգամ ավել տարածք, քան Հայաստանը։

Ֆլորայի և ֆաունայի այս հաճախակի համընկնող գոտիներն ուսումնասիրելու հարաբերական հեշտությունը Հայաստանը դարձնում է ուրույն վայր: Թռչնադիտումների ու ծաղկադիտումն արդեն իսկ դաջել են Հայաստանը քարտեզի վրա, որտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ օրիենտոլոգներ և բուսաբաններ, ժամանում են ամբողջ աշխարհից: Ճամփորդներն ու լեռնագնացները կարող են ուսումնասիրել 85 լեռ մեկ մղոն բարձրության վրա, որոնք բաժանում են երկիրը՝ ըստ միկրոկլիմայի և տոպոգրաֆիայի: Անհագ քարանձավագետների համար Հայաստանի ամենադիտարժան պատկերները ստորգետնյա են, ամբողջ երկրով մեկ 10000-ից ավելի քարանձավներ են հայտնաբերվել։

Հայկական բնությունը բացահայտելու շատ զվարճալի, հարմար և էժան եղանակներ կան՝ ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելով բնության գրկում և փորձելով բացահայտել այս գեղեցիկ երկրի թաքնված գանձերը: Մեր զբոսաշրջիկները կարող են բացահայտել հայկական բնությունն արշավների միջոցով, սարամագլցումներով, պարապլաներներով, օդապարիկներով, զիփլայնինգով, դահուկներով, գետային ռաֆթինգով և ձիավարելով  ճանապարհները ողջ երկրով մեկ՝ ուսումնասիրելով Հայաստանի հեռավոր շրջանները:

Վայելե՛ք հայկական բնության գեղեցկությունը տարատեսակ արկածների ու բացահայտումների միջոցով։ Պարզապես ընտրեք, թե ինչ եք ուզում անել, և Ֆենիքս Տուրի մեր նվիրված մասնագետների թիմը կօգնի Ձեզ որոշել, թե որտեղից սկսել՝ աջակցելով Ձեզ ճանապարհորդության յուրաքանչյուր քայլում: