ԷՋՄԻԱԾԻՆ
ԷՋՄԻԱԾԻՆ
Վաղարշապատը, որն առավել հայտնի է որպես Էջմիածին, Հայաստանի չորրորդ ամենամեծ քաղաքն է և Արմավիրի մարզի ամենաբնակեցված քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ 18 կմ (11 մղոն) դեպի արևմուտք ընկած տարածքում և հայ-թուրքական սահմանից՝ 10 կմ (6 մղոն) հյուսիս։ Էջմիածինը Հայաստանի պատմական մայրաքաղաքներից է և հայության հոգևոր կենտրոնը, քանի որ այն Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի, նստավայրն է։
Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից 301–303 թվականներին և համարվում է աշխարհի ամենահին եկեղեցին, որը կառուցվել է պետության կողմից։ Ըստ 5-րդ դարի հայկական տարեգրության՝ Սուրբ Գրիգորը տեսել է, թե ինչպես է Քրիստոսը իջնում երկնքից և ոսկե մուրճով հարվածում երկրին՝ ցույց տալով այն վայրը որտեղ պետք է կառուցվի տաճարը։ Այդպես պատրիարքը եկեղեցուն և քաղաքին տվել է «Էջմիածին» անվանումը, որը թարգմանվում է որպես «այն վայր», որտեղ իջել է Աստծո Միածին Որդին։
13-րդ դարի հայերեն ձեռագրի՝ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ մասունքները», համաձայն՝ գեղարդը, որը խոցել էր Հիսուսին խաչի վրա, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Ներկայումս Սուրբ Գեղարդը ցուցադրվում է Էջմիածնի՝ Մայր տաճարի թանգարանում, 17-րդ դարի մասնատուփում։ Թանգարանի այլ մասունքների թվում կարելի է տեսնել Նոյան տապանի բեկորը, Հովհաննես Մկրտչի ծնկամանը, Խաչի մի մասնիկը, որի վրա խաչել են Հիսուսին, և Փրկչի փշե թագի բեկորը:
7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի նշանավոր եկեղեցական շինություններից է։ Նույն եկեղեցում է գտնվում քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանը։ Ըստ ավանդության՝ 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է Հայաստանում քրիստոնեությունը քարոզելու համար նահատակված կույս Գայանեի գերեզմանի վրա։ Էջմիածնի Մայր տաճարը, Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն և Սուրբ Շողակաթ եկեղեցիները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։