Top
 

ԳԵՂԱՐԴ

Phoenix Tour Armenia / Sights  / ԳԵՂԱՐԴ

ԳԵՂԱՐԴ

ԳԵՂԱՐԴ

Գեղարդի վանքն եզակի ճարտարապետական ​​շինություն է Հայաստանի Կոտայքի մարզում, որը մասամբ քանդակված է հարակից լեռի ժայռում։ Վանքը շրջապատող այդ տպավորիչ ժայռերը Ազատ գետի կիրճի մաս են կազմում և վանքի հետ միասին ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Իր արտասովոր քարանձավային եկեղեցիներով ու դամբարաններով այն մինչ այժմ միջնադարյան հայկական վանքի ընդհանուր ճարտարապետության և դեկորատիվ արվեստի ամենալավ պահպանված և ամբողջական օրինակն է։

Մինչ գլխավոր մատուռը կառուցվել է 1215 թվականին, վանական համալիրը հիմնադրվել է 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ քարանձավի ներսում գտնվող սուրբ աղբյուրի տեղում։ Վանական համալիրի ներսում գտնվող եկեղեցիներից որոշները ամբողջությամբ փորված են ժայռերի մեջ, որոշները քարանձավների են նմանվում, իսկ մյուսները՝ երկու ճարտարապետական ​​բարդ պարսպապատ հատվածներով հասնում են ժայռի խորքը:

Արտաքին պատերի մեջ հանդիպում են տարբեր զարդանախշերով խաչքարեր, որոնք փորված են հարակից ժայռերի մակերեսին։

Վանքը հայտնի էր իր մոտ պահվող մասունքներով։ Դրանցից ամենանշանավորը գեղարդն էր, որը խոցել էր Քրիստոսին խաչի վրա, և Հայաստան էր բերվել Հուդա առաքյալի (այստեղ անվանվում է  Թադեոս) միջոցով, որտեղից էլ առաջացել է նրա ներկայիս անունը՝ Գեղարդ («Նիզակի վանք»): Նրա համար 1687 թվականին պատրաստվել է ոսկեզօծ արծաթյա հատուկ պատյան, և այժմ Սուրբ Գեղարդը ցուցադրվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։

Գեղարդ այցելությունը ներառված է հետևյալ տուրերի ծրագրում՝

Փակել քարտեզը
Փակել քարտեզը
Փակել քարտեզը
12 օր | 11 գիշեր

Հայաստան եվ Իրան տուր

Փակել քարտեզը