Top
 

ԳՈՐԻՍ

Phoenix Tour Armenia / Sights  / ԳՈՐԻՍ

ԳՈՐԻՍ

ԳՈՐԻՍ

Գորիսը քաղաք է, որը տեղակայված է Սյունիքի մարզի Գորիս (կամ Վարարակ) գետի հովտում։ Գորիսը Հայաստանի մայրաքաղաք Երևանից գտնվում է 254 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոն Կապանից՝ 67 կմ։ Ենթադրվում է, որ Գորիս անվանումը առաջացել է հնդեվրոպական նախալեզու «Գոր» բառից, ինչը նշանակում է "ժայռոտ վայր"։

Մարդկությունն այստեղ բնակություն է հաստատել դեռևս քարե դարից։ Գորիսն առաջին անգամ հիշատակվել է ուրարտական ​​ժամանակաշրջանի պատմագրության մեջ։ Ռուսա I թագավորը (մ.թ.ա. 8-րդ դար) թողել է սեպագիր արձանագրություն, որտեղ նշել է, որ իր կողմից նվաճված 23 երկրների թվում է եղել «Գորիստա» երկիրը։

Գորիսն անխուսափելի կանգառ է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Իրանի միջև. հիասքանչ քարե տներով կամարակապ պատուհաններով և պատշգամբներով ծառապատ պողոտաներում, մի քանի թանգարաններով և աշխույժ գյուղատնտեսական շուկայով՝ Գորիսը հիանալի վայր է զբոսնելու համար:

Շրջապատող լեռները հայտնի են իրենց միջնադարյան քարայր-տնակներով, որոնք փորագրված են փափուկ ժայռի մեջ՝ քաղաքի հարավային և արևելյան հատվածներում: Արժե շրջագայել գետի մյուս ափում գտնվող քարանձավային քաղաքում և հիանալ հրաբխային սյուների հոյակապ հավաքածուներով, որոնք նիզակների պես կախված են քաղաքի վերևում գտնվող խոտածածկ լանջերով: Գորիսը հայտնի է նաև տնական մրգային օղիների իր բազմազանությամբ, այդ թվում՝ թթի և կեռասի համեղ օղիներով:

Գորիս այցելելությունը ներառված է հետևյալ շրջագայությունների ծրագրերում՝