ՋԵՐՄՈՒԿ
ՋԵՐՄՈՒԿ
Ջերմուկը («Տաք հանքային աղբյուր») լեռնային առողջարանային քաղաք է Հայաստանի հարավային` Վայոց Ձորի, մարզում: Այն գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 53 կմ-ի վրա՝ դեպի արևելք, իսկ Երևանից՝ 170 կմ հարավ-արևելք։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 2,080 մետր բարձրության վրա, Վայոց Ձորի լեռներում՝ խիտ անտառների մեջ, Արփա գետի կիրճով երկու մասի բաժանված սարահարթի վրա։
Քաղաքը հիմնականում հայտնի է իր տաք աղբյուրներով։ Բնական ջրի շշալցման արդյունաբերությունն խորը արմատներ ունի քաղաքում, քանի որ առաջին գործարանը հիմնադրվել է 1951 թվականին։ Այսօր Ջերմուկում են գտնվում հանքային ջուր արտադրող բազմաթիվ խոշոր գործարաններ։ «Ջերմուկ» գազավորված ջուրը մեծ ծավալներով արտահանվում է աշխարհով մեկ։
Ջերմուկի տնտեսության մեկ այլ կարևոր ճյուղը զբոսաշրջությունն է։ Քաղաքում կան մի շարք բարձրորակ առողջարաններ և սպա-կենտրոններ։ Ջերմուկը Հայաստան այցելողների հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Այցելուները կարող են վայելել տարածքի և շրջակա լեռների գեղեցիկ բնությունը, ջրվեժները, բուժիչ ջրավազանները, հյուրանոցները և առողջարանները, սանատորիաները, ճոպանուղին և ալպիական սպորտային հարմարությունները։ Մոտակա ամենագրավիչ վայրերից մեկը 1,000 տարեկան Գնդեվանքն է, որը գտնվում է Ջերմուկից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։
Ջերմուկը ներկայանում է նաև որպես խոշոր շախմատային կենտրոն, որտեղ ամեն տարի օգոստոս ամսին անցկացվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրի Ջերմուկ շախմատային մրցաշարը։