ԽՈՐ ՎԻՐԱՊ
ԽՈՐ ՎԻՐԱՊ
Խոր Վիրապը (հայերեն «Խորը ջրհոր») Հայ առաքելական եկեղեցու վանք է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ Արարատի մարզում։
Այս վանքը գտնվում է մի փոքրիկ բլրի վրա՝ Արարատյան դաշտավայրում: Երբ հասնեք, Դուք այնքան մոտ կլինեք բիբլիական Արարատ լեռանը, որքան հավանաբար հնարավոր է լինել Հայաստանում: Այն հսկայական է և, նույնիսկ, մշուշոտ օրերին վեր է խոյանում Խոր Վիրապի վրա: Գիշերը Արարատ լեռան վրա տեսանելի լույսեր կան, դրանք ամերիկյան լսակետերն են և թուրքական ռազմաբազաները։
Խոր Վիրապի՝ որպես վանքի և ուխտատեղիի նշանավոր լինելը պայմանավորված է նրանով, որ Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 13 տարի բանտարկված էր այստեղ Հայոց թագավոր Տրդատ III-ի կողմից, նախքան հիվանդությունից նրան բժշկելը։ Այս իրադարձությունը ստիպեց կրոնափոխ լինել թագավորին, իսկ Գրիգոր Լուսավորիչը հետագայում դարձավ նրա կրոնական ուսուցիչը։ Հետագայում նրանք միասին էին ղեկավարում կրոնափոխման գործունեությունը երկրում: 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին պետությունը աշխարհում, որը պետականորեն հռչակվեց քրիստոնյա ժողովուրդ։
Մինչ օրս Դուք կարող եք այցելել այդ ստորգետնյա զնդանը, որում բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Վերջինս գտնվում է Սուրբ Գևորգ մատուռում՝ գլխավոր եկեղեցուց զատ։