Top
 

ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ

Phoenix Tour Armenia / Sights  / ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ

ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ

ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ

Զորաց Քարերը, որ նաև հայտնի է "Քարահունջ" անվանումով, նախապատմական հնագիտական վայր է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում։ Զորաց Քարերը միջազգային զբոսաշրջային շրջանակներում հաճախ կոչվում է «Հայկական Սթոունհենջ»։ Ընդհանուր առմամբ գրանցված է 222 կանգնած քար, որոնք հասնում են մինչև 2,8 մետր բարձրության և մոտավորապես 10 տոննա քաշ ունեն։ Քարերից մոտ 84-ը ունեն շրջանաձև անցք։

Քարահունջ անվանումը մեկնաբանվում է որպես երկու հայերեն բառերի միացում՝ «քար» և «հունչ», որը նշանակում է ձայն։ Այսպիսով, Քարահունջ անունը նշանակում է «Խոսող Քարեր»։ Այս մեկնաբանությունը կապված է այն փաստի հետ, որ քարերը քամոտ օրերին սուլող ձայներ են արձակում, հավանաբար նախապատմական ժամանակներում քարերի մեջ տարբեր անկյունների տակ արված բազմաթիվ անցքերի պատճառով։

2010 թվականին Օքսֆորդի համալսարանը և Մեծ Բրիտանիայի Թագավորական աշխարհագրական ընկերությունը հետազոտել են Զորաց Քարերը և եզրակացրել, որ այս մեգալիթյան համալիրը հավանաբար աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկն է՝ դասելով Քարահունջը մեկ շարքում Անգլիայի Սթոունհենջի և Ֆրանսիայի Կարնակի հետ։

Ռուս և հայ աստղագետները ենթադրել են, որ կանգնած քարերը կարող էին օգտագործվել աստղագիտական դիտումների համար։ Մյունխենի համալսարանի հնագետների խումբը եզրակացրել է, որ Զորաց Քարերը հիմնականում դամբարանադաշտ է եղել՝ միջին բրոնզե դարում մինչև երկաթե դար։

2010 թվականի դեկտեմբերին Քարահունջը ներկայացվել է History Channel-ի «Ancient Aliens» հաղորդաշարի 14-րդ մասում՝ «Չբացատրված Կառույցներ» վերնագրով։

Անկախ նրանից՝ աստղադիտարան է, թե պարզապես առասպելական դամբարանադաշտ, կանգնած քարերի միջով զբոսնելիս Դուք կզգաք հզոր էներգիտիկ դաշտ դրա ամբողջ տարածքում։

"Զորաց Քարեր" այցելությունը ներառված է հետևյալ շրջագայությունների ծրագրերում`

Փակել քարտեզը