Top
 

Հայկական խոհանոց

Phoenix Tour Armenia / Useful info  / Հայկական խոհանոց

Հայկական խոհանոց

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջին հայացքից սիրահարվեք հայկական համեղ խոհանոցին և համտեսեք այն հայկական ուտելիքներն ու խմիչքները, որոնք պետք է փորձեք: Բոլոր հայտնի կերակուրների շարքում մենք հավաքել ենք չափազանց համեղ ուտեստներ, որոնք կօգնեն Ձեզ գնահատել սննդի հարցում Ձեր առաջնահերթությունները ու դրանց ընտրությունը Հայաստանում ճանապարհորդելիս:

Հայերը դժվարությամբ են պատկերացնում իրենց կյանքն առանց մսի, իսկ տոնական սեղանները սովորաբար լի են ամեն տեսակ մսային ուտեստներով։ Բարեբախտաբար, հայկական խոհանոցում կան նաև բազմաթիվ հիանալի բուսակերական ուտեստներ առանց մսի, և ռեստորաններից շատերն ունեն բուսակերների և վեգանների համապատասխան ճաշացանկ:

Ի պատասխան Հալալ սննդի աճող պահանջարկի՝ Երևանում բազմաթիվ ռեստորաններ կան, որոնք մատուցում են բազմապիսի հալալ ուտեստներ՝ սնունդ, որը թույլատրելի է ըստ իսլամական օրենքի:

ԽՈՐՏԻԿՆԵՐ

Առաջին խորտիկը սովորաբար կտրատած բաստուրման է և մսային սուջուխը (երկու տեսակի տավարի չորմիս): Յուրաքանչյուր նախուտեստ ներառում է բանջարեղենային աղցան, պանիր (հայկական պանիր), թթու բանջարեղեն, ամբողջական լոլիկ, վարունգ, բողկ, կանաչ և կարմիր բուլղարական պղպեղ և չիլի պղպեղի տեսականի:

Սեղանին միշտ ներկա է կանաչու մի մեծ ափսե, որը ներառում է թարմ թարխուն, սոխ, մաղադանոս, նեխուր, ռեհան, համեմ, օրեգանո, ուրց, սամիթ և այլն:

Այլ նախուտեստներ կարող են ներառել շատ համեղ ավելուկ (վայրի լեռնային խոտաբույս, որը չորացնում են երկար հյուսքերի տեսքով, այնուհետև պատրաստում շոգեխաշելով կամ եռացնելով) և տարբեր տեսակի սմբուկ (տապակած կամ սկզբում պատրաստած կրակի վրա, այնուհետև կեղևազերծված և խառնած սխտորի և սոխի հետ, խոտաբույսերով և համեմունքներով, կամ կտրատած ու համեմված սխտորով, ընդեղենով և համեմունքներով):

Զարմանալի համեղ են ու տարածված լահմաջունն՝ թխած կլոր խմոր՝ վրան աղացած միս, լոլիկ և խոտաբույսեր, ներառյալ՝ սոխ և մաղադանոս:

Ժենգյալով հացը (հայերեն՝ «խոտաբույսերով հաց») Լեռնային Ղարաբաղին բնորոշ ուտեստ է, և, եթե երբևէ այցելեք Ստեփանակերտի աշխույժ շուկան,ապա կարող եք համտեսել Ձեր առջև պատրաստված իրական գլուխգործոցը: Առանց թթխմորի խմորը գրտնակվում է այնքան ժամանակ, մինչև թղթի պես բարակի, այնուհետև լցոնվում է միջուկով, որը բաղկացած է 10-20 տեսակի խորանարդիկներով կտրտված վայրի և մշակովի խոտաբույսերից։

 

ՀԱՑ

Հայերը շատ են սիրում իրենց հացը։ Նրանք կարող են օրական կես կիլոգրամ հաց ուտել: Եթե ​​ինչ-որ բան կա, որ կարող է բնորոշել հայկական խոհանոցը, ապա դա հացի ավանդական ձևն է, որը կոչվում է լավաշ (շատ մեծ երկարավուն բարակ հաց, որը պատրաստված է ամբողջությամբ ձեռքով և թխվում հողի մեջ թաղված քարե կամ կավե վառարաններում): Տեսնել այս գործընթացը՝ ինչպես է թխվում լավաշը գյուղերում, նշանակում է ականատես լինել հազարամյա ավանդույթին՝ առանց փոփոխության:

Մեկ այլ հանրաճանաչ հաց է մատնաքաշը, որը թթխմորով պատրաստված ավանդական հացն է, և ձևավորված է ձվաձև կամ կլոր՝ երկայնական կամ խաչաձև գծերով: Դրան բնորոշ ոսկեգույն կամ ոսկե-դարչնագույն գույնը ձեռք է բերվում շնորհիվ նրա, որ հացի մակերեսը թխելուց առաջ պատվում է թեյի քաղցրացված բնահյութով։

 

ԱՊՈՒՐՆԵՐ

Կան մի քանի հայկական հատուկ ապուրներ, որոնք Դուք պետք է անպայման փորձեք, եթե նման հնարավորություն ընձեռնվի: Անհավանական համեղ ապուր է սպասը՝ յուղալի, թթու, խիտ ապուր է, որը մատուցվում է տաք ձմռանը և սառը՝ ամառային ամիսներին (պատրաստված է մածունից, ձավարեղենից, կանաչեղենից և խոտաբույսերից):

Խաշը մեկ այլ ավանդական ապուր է, որը եփում են տավարի սրունքները ժամերով եռացնելով, մինչև ջիլը ոսկորներից առանձնանա, և ջուրը դառնա թանձր արգանակ։ Այն մատուցվում է մեծ ամանի մեջ լավաշի չորացրած կտորներով, սխտորով և տնական օղիով։

Մյուս հայտնի ապուրներից է կոլոլակը` կոլոլակներից պատրաստված համեղ ապուրը, որը եփվում է տավարի արգանակի մեջ` թարմ խոտաբույսերով, և քուֆթա ապուրը (ապուր, որը պատրաստված է հարած եփած մսի և կանաչիի մեծ գնդիկներով):

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսային ճաշատեսակները բաժանվում են գառան, խոզի և տավարի մսի տեսականու: Ամենահայտնի ուտեստը համեղ խորովածն է, որը խորոված կամ գրիլի վրա պատրաստված միս է (սովորաբար խոզի), որը նախապես մարինացվում է: Այն ներառում է նաև խորոված սմբուկ, լոլիկ, ամբողջական սոխ, կանաչի և կարմիր բուլղարական և չիլի պղպեղ:

Հանրաճանաչությամբ երկրորդ հիմնական ուտեստը քաբաբն է ( առանց պատյանի երշիկ տեսքով  երկարավուն, աղացած մսից կոտլետներ, որոնք խորովում են շամփուրի վրա): Խաշլաման հայկական խոհանոցի սիրահարների հաջորդ սիրելի ուտեստն է։ Այն կհավանեն հատկապես նրանք, ովքեր սիրում են բնական, պարզ համեր։ Խաշլաման պատրաստվում է խաշած մսից՝ տավարի կամ ոչխարի, համեմված խոտաբույսերով և բանջարեղենով,  պարզապես շոգեխաշված ամենապարզ եղաակով։

Այլ ուտեստներն ներառում են տոլման և քուֆթան: Տոլման պարտադիր է փորձել, եթե երբևէ հայտնվեք Հայաստանում։ Տոլման լինում է երկու տեսակի՝ համեմված միս և բրինձ՝ փաթաթված խաղողի տերևներով (մատուցվում է մածունի հետ՝ խառնած քերած թարմ սխտորով) և «Ամառային տոլմա», որը փաթաթվում է կաղամբի տերևներով։ Մեկ այլ տարբերակ է լոլիկը, սմբուկը, բուլղարական պղպեղը, խնձորը և սերկևիլը կծու մսով և բրնձով լցոնելը և դանդաղ ջեռոցում սալորով եփելը: Կաղամբի տերևներով փաթաթված՝ լոբով, սիսեռով և ոսպով տոլմայի բուսակերական տարբերակ, նույնպես, կա։ Սա, ի տարբերություն մսային տարբերակների, օգտագործվում է սառը վիճակում։

Քուֆթան հատուկ պատրաստված հարած միս է, որը եփում են մինչև փափկելը մեծ գնդիկների տեսքով՝ մատուցվում է տաք վիճակում կարագով կամ ձեթով։

Հայաստանում ձուկը սովորաբար խաշում են, խորովում, շոգեխաշում և եփում ապուրների մեջ։ Ամենահայտնի ձուկը իշխանն է՝ Սևանա լճի իշխանը, որի անունը նշանակում է «թագավոր»: Իշխանը Հայաստանում համարվում է դելիկատես, այն կարելի է պատրաստել անսահման տարբերակներով՝ սովորաբար խաշած և համեմված դափնու տերևներով, թարմ թարխունով և պղպեղի հատիկներով: Կարող եք պատվիրել խաշած, խորոված, տապակած կամ նուշով շոգեխաշած։ Անչափ համեղ է նաև, երբ ձուկը լցնում են պնդուկով կամ ծիրանով։ Իշխանից պատրաստված ամենահայտնի ուտեստը գինու մեջ եփված, ռեհանով, թարխունով, սոխով և պղպեղով համեմված ձուկն է:

Ամենասիրված կերակուրների շարքում է Ղափաման՝ դդումից պատրաստված շատ գունեղ ու համեղ տոնական ուտեստ։ Մի մեծ դդում մաքրում են ներսի մսից, այնուհետև այն լցոնում բրինձով, չորացրած ծիրանով, չամիչով, ընկույզով, կարագով և մեղրով։

 

ԱՂԱՆԴԵՐ

Հայկական ավանդական աղանդերը ներառում են փախլավան (կարագով, օշարակով, մանրացված ընկույզով, շաքարով, հիլով, կիտրոնի հյութով համեմունքներով, վարդաջրով և մեղրով շաղված բարակ խմորեղենի շերտեր) և գաթա՝ քաղցր միջուկով լցոնված «խորիզ» (ալյուրի, կարագի, շաքարավազի և առավել հաճախ ընկուզով փափուկ խառնուրդ): Գաթան մատուցում են սուրճով, ուտում նաև մածունի հետ։ Մածունը՝ յոգուրտ է հիշեցնում, թանձր կաթնամթերք է, որը հայերը պատրաստել են անհիշելի ժամանակներից։

Քաղցր սուջուխը (չշփոթեք հանկած մսային սուջուխի հետ, քանի որ այն պատրաստվում է կեղևազատված ընկույզներից, որոնք թաթախում են խաղողի օշարակի մեջ այնքան ժամանակ, մինչև հաստ վերարկուի պես չծածկի թելի վրա շարված ընկույզները), հիանալի բարձր էներգետիկ աղանդեր է, որը կարելի է ուտել արշավների և ամենօրյա էքսկուրսիաների ժամանակ՝ ըստ ցանկության:

 

ԽՄԻՉՔՆԵՐ

Ինչպես հունական կամ թուրքական սուրճը, այնպես էլ հայկական սուրճը մանրացված հատիկներից եռացված և մրուրը պարունակող խիտ զանգված է, որը մատուցվում է առանձին պղնձե կամ արույրե սրճեփների մեջ։

Հայաստանում թեյը կարող է հաճելի լինել, հատկապես, եթե այն բուսական է։ Հայերը գարունն ու ամառն անցկացնում են լեռնային խոտաբույսեր հավաքելով, չորացնելով դրանք թեյերի համար։ Ցանկացած դեղաբույսի անուն նշեք, և այն հասանելի կլինի թեյի տեսքով Հայաստանում:

Հայտնի զովացուցիչ ըմպելիքներն են՝ Թարխունը (թարխունի համով գազավորված ըմպելիք), Թանը (աղի մածունի ըմպելիք՝ գազավորված կամ ոչ գազավորված տարբերակով) և մի շարք հանքային ջրեր՝ հայտնի ապրանքանիշերի, ինչպիսիք են Ջերմուկը, Բջնին, Դիլիջանը և Արզնին:

Փորձելու համար լավագույն տեղական գարեջուրներն ըմբոշխնեք Կիլիկիան, Էրեբունին, Կոտայքը, Դարգեթը, Արարատը, Գյումրին, Դիլիջանը և Ալեքսանդրապոլը:

Հայաստանը հողային և կլիմայական պայմաններում արտադրում է խաղողի ուշագրավ տեսականի, որը կատարյալ է հիանալի գինիներ խմորելու համար: Հատկապես գովաբանվում է Արենի կարմիր գինին, և շատ այլ հայկական կիսաքաղցր կամ աղանդերային գինիներ, որոնք համաշխարհային ճանաչում են ստացել: Հայտնի են նաև քաղցր և կիսաքաղցր մրգային գինիները՝ պատրաստված նռից, սալորից, կեռասից, ծիրանից, սերկևիլից և տարատեսակ հատապտուղներից:

Հայկական բոլոր ալկոհոլային խմիչքներից հայկական կոնյակն, իսկապես, աշխարհի լավագույն կոնյակներից մեկն է։ Նույնիսկ, ինքը՝ Ուինսթոն Չերչիլը, վերածվեց հայկական կոնյակի սիրահարի, երբ Ստալինը նրան ներկայացրեց այն 1945 թվականին Յալթայի կոնֆերանսում, որից հետո Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը մինչև իր մահը շարունակեց օգտագործել հայկական կոնյակ։

Շատ տարածված են ավանդական տեղական օղիները, որոնք սովորաբար թորվում են մրգերից՝ թունդ և հզոր հոնի արաղը (Կորնելի բալի օղի), ծիրանի արաղը (Ծիրանի օղի) և ամենատարածվածը` թթի արաղը (Թթի օղի):

Ֆենիքս Տուրը հրավիրում է Ձեզ ճաշակելու մեր բազմաթիվ ուտեստներից յուրաքանչյուրն՝ պատրաստված ըստ դարավոր ավանդույթների, և անկախ նրանից՝ հայկական խոհանոցի առաջին փորձն է, թե հարյուրերորդը, միշտ կգտնվի ինչ-որ բան, որը կհամապատասխանի Ձեր քիմքին: Հայաստանի սննդի և խմիչքի մասին ավելին իմանալու համար այցելեք «ՀԱՅԿԱԿԱՆ Խոհանոց» էջը մեր «ԲԼՈԳ» բաժնում: